Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol 1
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Ուրարտուին» և միացավ մեդալների համար պայքարին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց տանտերերի վրացի լեգեոնական Դավիդ Խուրցիձեն:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 31 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին»: «Ուրարտուն» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ կրեց իր առաջին պարտությունը և բաց թողեց առաջին գնդակն առաջնությունում:

Այդպիսով, «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջին փուլը: Առաջին վեց տեղերը գրաված թիմերը երկու շրջանով մրցաշարում կորոշեն չեմպիոնին ու մրցանակակիրներին, իսկ ահա երեք անհաջողակները կվիճարկեն 7-9-րդ տեղերը: Հիշեցնենք, որ Երևանի համանուն թիմը, որը ոչ մի միավոր չի վաստակել, այս տարվանից դուրս է եկել առաջնությունից:

 

Մրցաշարային աղյուսակ

Առաջին փուլ

  1. «Արարատ-Արմենիա»՝ 36 միավոր
  2. «Լոռի ՖԱ»՝ 32
  3. «Ալաշկերտ»՝ 31
  4. «Արարատ»՝ 31
  5. «Նոա»՝ 30
  6. «Շիրակ»՝ 28
  7. «Փյունիկ»՝ 23
  8. «Ուրարտու»՝ 23
  9. «Գանձասար-Կապան»՝ 18