Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին պարտվեց Հիկարու Նակամուրային և ավարտեց ելույթը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը չհաջողվեց հաղթել Lindores Abbey Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում և ավարտեց ելույթը: Մեր գրոսմայստերը Հիկարու Նակամուրայի հետ երկրորդ մրցամարտում անվստահ հանդես եկավ, պարտվեց առաջին և չորրորդ պարտիաներում, իսկ մյուս երկուսն ոչ-ոքի ավարտեց:

Այդպիսով, երկու հանդիպումների արդյունքներով Լևոն Արոնյանը զիջեց 0:2 հաշվով և դուրս մնաց պայքարից: Նա կստանա 8000 դոլար պարգևավճար:

Ամերիկացի շախմատիստն առաջինը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Մագնուս Կառլսեն – Վեսլի Սո զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումից հետո այստեղ առջևում աշխարհի չեմպիոնն է: