Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հյուսիսային Պողոտա - Հիփոթեքային Վարկեր_
A A
Պաշտոնական

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի երեսպատման սալիկները պոկվում և թափվում են սրճարանի ծածկի վրա

Մայիսի 25-ին, ժամը 10։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի երեսպատման սալիկները պոկվում և թափվում են բացօթյա սրճարանի ծածկի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ շենքի 10-րդ հարկից սալիկները պոկվել և ընկել են առաջին հարկում գործող սրճարանի ծածկի վրա՝ վնասելով այն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։