Բացել լրահոսը Փակել լրահոսը
25
A A
Պաշտոնական

Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլէկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։

Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն