Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի․ Մարուքյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)

«Խորհրդարանում տեղի ունեցած բռնություններից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց, և ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց»,- Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  մայիսի 8-ին  Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Ըստ Մարուքյանի՝ գործող իշխանությունն ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից․ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, խոսքի ազատություն, քաղաքական ուժերի ազատ գործունեություն։

Խոսելով միջադեպի հետ կապված մայիսի 23-ին Հատուկ քննչական ծառայության իրավական գնահատականի մասին ՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշեց, որ խմբակցությունը բողոք չէր ներկայացրել, իսկ դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի միջոցների նյութերով և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն։ «Դրա վերաբերյալ նաև կուսակցությունն իրավական գնահատական է տվել։ Այսինքն՝ իրավական մասով էլ մենք ունենք մոտեցում, որ քրեական գործի ուղղությունը եթե գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելու ճանապարհով, որը որ կոնկրետ խուլիգանությունն է»,- հավելեց պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ անկախ նրանից, որ իրենց քաղաքական ուժը բավարարված չէ իշխող մեծամասնության թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականից, պատրաստ է շարունակել իր աշխատանքն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բարձր մակարդակով, էլ ավելի բովանդակային և հասցեական։

Անդրադառնալով խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի հետագա աշխատանքներին՝ Մարուքյանն ասաց, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ արձանագրումներ անելով են վերադառնում աշխատանքին․ «Հաշվի առնելով, որ հնարավոր է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահի ասենք թիկունքից խփի։ Պիտի ուշադիր լինես, մի հատ նայես կողքերոդ, թիկունքից չունենանաս խփող մարդ։ Ուշադիր կլինենք»։

Խոսելով երեկ Կապանում տեղի ունեցած իրադարձություների մասին՝ պատգամավորն ասաց, որ դատապարտել է ոստիկանության կողմից գործադրած բռնությունները։ 

Կրկին անդրդառնալով ծեծկռտուքին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց․ «Ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի։ Որ սպասեի՝ ինքն ինձ չէր հասցնի խփեր։ Ես կխուսափեի այդ հարվածից։ Ես չէի խփի առաջինը, բայց ես կխուսափեի»։

Մանրամասները՝ տեսանյութում