Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ծեծկռտուք Ազգային ժողովում՝ պատգամավորների միջեւ (տեսանյութ)

Կրքերն Ազգային ժողովում քիչ առաջ թեժացան։ Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Սասուն Միքայելյանը, ինչից հետո վիճաբանություն, ապա նաեւ ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջեւ։

ԱԺ ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը։

«Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա եք ասում, ես չեմ ասում, թե ինձ վրա եմ վերցնում, նման բաները լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարող է մտածել, որ իրեն եք ասում, մի արեք տենց բաներ»,- ասաց պարոն Մարուքյանը։

Տեղից բարձրաձայն արձագանքեց Սասուն Միքայելյանը։
«Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար․․․․ի՞նչ, ի՞նչը կցխես»,- պատասխանելով Սասուն Միքայելյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը և ԱԺ ամբիոնից մոտեցավ Սասուն Միքայելյանին, նա էլ իր տեղից վեր կացավ և բռունցքով հարվածեց Էդմոն Մարուքյանին ու կռիվը թեժացավ։

Երբ ամեն ինչ հադարտվեց, Էդմոն Մարուքյանը շարունակեց ելույթը։

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ։ Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց։ Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է ստեղ շմայսություն անես, հանգիստ քեզ պահի վաբշե։ Չի լինելու այս մշակույթը ստեղ։ Հեղափոխություն է եղել նաև այդ մշակույթի համար»,- ԱԺ ամբիոնի մոտից դիմելով Սասուն Միքայելյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։

ԱԺ նախագահը ստիպված եղավ նիստն ընդհատել ժամանակից շուտ։