Բացել լրահոսը Փակել լրահոսը
կապան
A A
Հասարակություն

Կապանի ոստիկանության դիմաց լարված իրավիճակը շարունակվում է. ուղիղ (տեսանյութ)

Կապանի Ոստիկանության դիմաց լարված իրավիճակ է:  Երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել  4 անձ` առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Նրանցից մեկին բաց են թողել՝ ասելով սխալմամբ են բերման ենթարկել։
Մյուս երեքօն փորձում են տեղափոխել Երևան, սակայն հարազատները դեմ են։ Պահանջում են քննությունն անել Սյունիքում։ Ըստ հարազատների՝  նրանց նաեւ խոշտանգման են  ենթարկել։
Սյունիքի մարզպետը եկել է քաղաքացիների մոտ եւ  փորձում է համոզել՝  վերադառնալ իրենց տները։ Սակայն քաղաքացիները չցրվեցին։
 
Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։ 
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի՝ ձերբակալվածները  Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից են։Նրանք  բերման են ենթարկվել հենց Քաջարանի մարզպետ՝  Մանվել Փարամազյանին առնչվող քրեական գործով։
 
 
 
Տեսանյութը Paratv-ի