Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը վստահ հաղթեց Վեսլի Սոյին

Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը վստահ հաղթեց ամերիկացի Վեսլի Սոյին՝ 2,5:0,5: Մայիսի 26-ին շախմատիստները կրկին կհանդիպեն իրար հետ: Կիսաեզրափակիչ մտնելու համար նորվեգացի գրոսմայստերին նվազագույնը հարկավոր է ոչ-ոքի:

Այսօր կայացած մյուս մրցամարտում ռուսաստանցի Դանիլ Դուբովը 3:0 հաշվով ջախջախեց իր հայրենակից Սերգեյ Կարյակինին: Երկու օր հետո նրանք նույնպես կանցկացնեն պատասխան հանդիպում: