Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին» և բարձրացավ 4-րդ տեղ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում կայացավ 18-րդ տուրի հերթական հանդիպումը:

Մրցաշարային աղյւոսակի 3-րդ տեղում գտնվող Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց 6-րդ հորիզոնականում ընթացող «Նոային»: Հանդիպման 74-րդ րոպեին Մասքիմ Մայրովիչի խփած գնդակի շնորհիվ հյուրընկալվող կողմը հաղթանակ տարավ 1:0 հաշվով:

«Նոան» վաստակած միավորների քանակը հասցրեց 30-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով Գյումրիի «Շիրակին» ու «Արարատին»: «Ալաշկերտը» 31 միավորով մնում է նույն՝ 3-րդ տեղում:

Տուրը կավարտվի վաղը կայանալիք «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումով: Դրանից հետո առաջնությունում կմեկնարկի երկրորդ փուլը: Առաջին վեց թիմերը կշարունակեն պայքարը մեդալների համար, իսկ երեք անհաջողակները կվիճարկեն 7-9-րդ տեղերը: