Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է։  Նա  խոսում է կորոնավիրուսի նոր բռնկման մասին։ Ըստ նրա՝  բանկային համակարգում եւս բավականին շատ հիվանդներ կան։  Պատճառներից մեկն այն է, որ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման  9-րդ ծրագրի շահառուներն իրենց աջակցությունը ստանալու նպատակով այցելել են բանկեր, որտեղոչ բոլոր դեպքերում են պատշաճ մակարդակով պահվել անվտանգության կանոնները։

«Մենք առաջինը պետք է խստագույն հսկողություն սահմանենք արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների՝ անվտանգության կանոնների պահպանման վրա։ Ընդ որում մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց ենք բացատրելու»,- նշեց վարչապետը։ 

Ըստ նրա՝ հաջողությունը կախված է անհատի  վարքագծից։ Միաժամանակ  խիստ  հսկողություն է լինելու․ դրանցից  մեկն էլ վերաբերում է դիմակի կրմանը։  Փակ տարածքում դիմակ կրելուց զատ՝    պարտադիր նոր կանոններ են լինելու։

Վաճառքի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ՝ եւ վաճառողը, եւ գնորդը։ Այն տնտեսվարողները, որոնք  չեն հետեւի  անվտանգության կանոններին, ըստ նրա, «դաժան ձեւով փակվելու են»։ 

Ավտոմեքենենայում ՝ տաքսիում, մեկից ավելի մարդու   դեպքում պետք է բոլորը լինեն դիմակով։ 

Վարչապետը խորհուրդ է տալիս  փողոցում հաղորդակցվել միայն դիմակով։ Գաղտնի, շշուկով խոսակցությունը հեռախոսով արեք,- խորհուրդ է տալիս նա։

Նիկոլ  Փաշինյանն արձագանքում է նաեւ նրանց, ովքեր ասում են՝դիմակները թանկ են․

«ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։ Բայց համաճարակաբանների հետ քննարկելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ նաև տանը պատրաստած ինքնագործ դիմակները կարող են լինել էֆեկտիվ։ Առաջիկա օրերին ԶԼՄ-ներով համաճարակաբանները, մասնագետները խորհուրդներ կտան քաղաքացիներին, թե ինչպես տնային պայմաններում տանը ունեցած առարկաներով պատրաստել դիմակ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կամ չեն կարող դիմակ գնել, հնարավորություն ունենան այդ կանոնները նույնպես պահպանելու»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ հաշվարկները ցույց են տվել, որ եթե դիմակ կրենք և ձեռքերի ախտահանման կանոնը պահենք, կզրոյացնենք կորոնավիրուսի դեպքերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում