Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 1
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Արմագեդոնում պարտվեց Հիկարու Նակամուրային (տեսանյութ)

Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մրցեց խմբային փուլի հաղթող Հիկարու Նակամուրայի հետ: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց մեր գրոսմայստերի հաղթանակով: Հաջորդ երկուսում գրանցվեց ոչ-ոքի, իսկ ահա չորրորդում հաղթեց ամերիկացի շախմատիստը: Այդպիսով՝ մրցամարտի հիմնական մասն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Հաղթողին որոշելու համար նշանակվեց կայծակնային շախմատի մեկ պարտիա՝ Արմագեդոն: Այն ավարտվեց սևերով հանդես եկող Հիկարու Նակամուրայի առավելությամբ: Կողմերը երկու օր անց կանցկացնեն պատասխան հանդիպում։

Այսօր կայացած երկրորդ մրցամարտում չինացի Յու Յանյին Արմագեդոնում հաղթեց իր հայրենակից Դին Լիժենին՝ 3:2: