Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու «Լոռի ՖԱ»-ն հաղթեցին և առաջ անցան հետապնդողներից

Այսօր երկու խաղով վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որը մոտ երկուսուկես ամսով դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Նախ Գյումրիում «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: Մրցաշարային աղյուսակի հարևանների հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 32 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով «Ալաշկերտին»: «Շիրակը» 28 միավորով մնաց նույն՝ 4-րդ հորիզոնականում:

Երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց գործող չեմպիոնի վստահ հաղթանակով՝ 3:0: «Արարատ-Արմենիան» վաստակեց 36 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում: 

«Փյունիկը» առաջնության առաջին փուլում վաստակեց 23 միավոր և դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ չկարողացավ մտնել առաջին վեցյակ:

Տուրը կշարունակվի վաղը: Երրորդ տեղ նահանջած «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի 6-րդ հորիզոնականում գտնվող «Նոային»: