Բացել լրահոսը Փակել լրահոսը
100609368_2627225357599470_1990267392332136448_n
A A
Պաշտոնական

Միջմարզային երթուղիները չեն գործում․ Կոտայքի մարզպետարանը դիմել է նախարարությանը

Կոտայքի մարզպետարանից հայտնում են․

«Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրի լուծման և երթուղիները գործարկելու ուղղությամբ անհրաժեշտ միջամտության նպատակով»։