Բացել լրահոսը Փակել լրահոսը
100051354_143812137259575_7470542806151331840_o
A A
Պաշտոնական

Արցախի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 77 ախտահանիչ սարք

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով:

➡️Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:

➡️Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ:

Արցախի տեղեկատվական շտաբ