Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիայի Լա Լիգան կվերսկսի սևիլյան դերբիով

Կորոնավիրուսի պատճառով դադարեցված Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի առաջնությունը կվերսկի հունիսի 12-ին «Սևիլյա» - «Բետիս» հանդիպումով: Այդ մասին հայտնել է El Partizado de Cope ռադիոկայանը:

«Լա Լիգայի վերսկսման ամենալավ տարբերակը հենց սևիլյան դերբիով մեկնարկելն է: Դա մեր համար լրացուցիչ խթան կլինի, քանի որ մենք անհամբեր սպասում ենք ֆուտբոլի վերադարձին: Կարծում եմ, որ առաջին խաղը հրաշալի կստացվի», - այդ կապակցությամբ ասել է «Սևիլյայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին:

Լա Լիգայի նոր խաղացանկը պաշտոնապես կհրապարակվի մայիսի 28-ին: Առաջնության ավարտին մնացել է 11 տուր: Այժմ աղյուսակը 58 միավորով գլխավորում է «Բարսելոնան»: Նրանից երկու միավոր քիչ ունի Մադրիդի «Ռեալը»: