Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտավ փլեյ-օֆֆ և կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ

Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող արագ շախմատի առցնանց մրցաշարում այսօր ավարտվեց խմբային փուլը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը վերջին երեք՝ 9-11-րդ տուրերում, ոչ-ոքի խաղաց ամերիկացի Վեսլի Սոյի, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի և Դանիլ Դուբովի հետ: Այդպիսով, մեր գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և Դանիլ Դուբովի ու Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանեց 7-9-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Լևոն Արոնյանը զբաղեցրեց 8-րդ վերջին անցումային հորիզոնականը և մտավ փլեյ-օֆֆ: Այստեղ նա կհանդիպի խմբային փուլի հաղթող, ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը վաստակեց 7,5 միավոր և միայնակ գրավեց առաջին տեղը:

Մյուս զուգերում կհանդիպեն հետևյալ շախմատիստները.

Մագնուս Կառլսեն – Վեսլի Սո

Յոը Յանջի – Դին Լիժեն

Դանիլ Դուբով – Սերգեյ Կարյակին

 

Փլեյ-օֆֆի առաջին պարտիաները տեղի կունենան մայիսի 23-ին: