Բացել լրահոսը Փակել լրահոսը
SRHrd6rjY5Qf9AVoNUNCsgq9fI
A A
Քաղաքականություն

Սահմանադրությանը հակասող ընթացակարգ կլինի. սահմանադրագետը՝ ՍԴ կազմի փոփոխության նոր տարբերակի մասին

Հայաստանի իշխանությունները նոր տարբերակ են մշակել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար՝ առաջարկվում է ընտրել Սահմանդրական դատարանի նոր նախագահ գործող կազմից, բացի այդ հեռացնել նաև արդեն 12 տարի պաշտոնավորող դատավորներին՝ գործող Սահմանդրության համաձայն:

«Սա Սահմադրությանը հակասող ընթացակարգ կլինի և իր բնույթով կլինի խիստ անլուրջ և անպատասխանատու քայլ»,-կարծում է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:

Մասնագետը այս խնդրի՝ Սահմանադրությանն օրենքներին չհակասող  միակ լուծումը համարում է ամբողջովին նոր Սահմանդրության ընդունումը՝ նոր կարգավորումներով, նոր Սահմանադրական դատարանով.

«Գործող Սահմանդրությունը Հրայր Թովմասյանը այնպես է նենգափոխել, որ ցանկացած այս բնույթի գործողություն, ցանկացած իրավական համակարգին առնչվող խնդիր լինի իր  համաձայնությամբ և իրենից կախվածության մեջ»:

Սահմանադրագետը ընդգծում է՝  և՛ առաջարկվող տարբերակը, և՛ հանրաքվեն խոցելի են և հետագայում կարող են այս իշխանությունների համար իրավական հետևանքներ առաջացնել, թեև այսօր գործնականում կիրառելի են.

«Այսօր, եթե դու ունես փաստացի իշխանություն, ամեն ինչ էլ կարող ես անել՝ անկախ նրանից դա սահմանդրական է, օրինական է, տրամաբանական է, թե ոչ, ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, բայց հետագայում դա կլինի խոցելի»:

Այվազյանը հիշեցնում է՝ այսօր ունենք Ռոբերտ Քոչարյանի և այլ պաշտոնյաների դատավարություններ, հետագայում՝ հաջորդ իշխանությունների օրոք, այս իշխանությունները ևս կարող են բախվել նման խնդիրների.

«Եթե կորոնավիրուսը չլիներ, ինչ-որ կերպ  այդ խնդիրը հանրաքվեով լուծվեր, դարձյալ  Սահմանդրական  ընթացակարգերի խախտումով, թերևս ինչ-որ կերպ կարող էին հիմնավորել, որ ժողովուրդը մեզ աջակցեց, ժողովրդի կամքն էր, բայց այս պարագայում ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ԱԺ պատգամավորների վրա, եթե նման քայլի դիմեն»:

Ինչ վերաբերում է նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուն, սահմանադրագետն ասում է՝ նման պարզ ու պրիմտիվ հարցերով Վենետիկի հանձնաժողով դիմելը ծծկեր երեխաների վաքագիծ է հիշեցնում, ովքեր ինքնուրույն չեն կարող կենսագործել.

«Սա մեզ պատիվ չի բերում, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը խորհրադատվական բնույթ ունի, բայց ամեն մի տարրական հարցով դիմելը նշանակում է տոտալ անգրագիտություն: Նրանք էլ արդեն սկսելու են մեր պետությանը, մեր իրավական համակարգին վերևից նայել, մեզ էլ վերաբերվել որպես աբորիգեններ»,-եզրափակեց սահմանադրական իրավունքի մասնագետը: