Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՃՏՊ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած
A A
Պաշտոնական

Վթար Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած

Հունվարի 2-ին, ժամը 22:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2000 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։