Մեր հայրենիքին մաղթում եմ հանգստության տարի․ Հենրիխ Մխիթարյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ամանորյա շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման հարցին։
«Թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, ձեր բոլոր նպատակների իրականացում և քաջառողջություն: Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:
Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ հանգստության և նորոգության տարի։ Հուսով եմ, որ այս տարի մենք ականատես կլինենք հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց հայրենիք վերադառնալուն։ Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծագործություն։ Թող մեր ազգային հերոսների հոգիները պահպանեն մեր սուրբ հողերը», - նշել է Մխիթարյանը։