Բացել լրահոսը Փակել լրահոսը
հորդոր
A A
Հասարակություն

Հորդոր՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները։

?? Այցելուների մուտքը կենտրոն թույլատրվում է միայն դիմակով, մուտքի մոտ բուժաշխատողի կողմից իրականացվող ջերմաչափումից և ալկոհոլային հիմքով ախտահանիչով ձեռքերի ախտահանումից հետո։

? Թմրաբանական հաշվառման և զենք կրելուն խոչընդոտող թմրաբանական հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են առաջին հարկում։

? Ստացիոնար բաժանմունքներում բուժվող պացիենտների հետ տեսակցությունները շարունակում են մնալ արգելված, իսկ հարազատների կողմից բերվող իրերը փոխանցվում են պացիենտներին միայն անձնակազմի միջոցով։

? Այցելուներին հորդորում ենք կենտրոն այցելել միայն անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ հատկապես ոչ սթափ՝ ալկոհոլ կամ այլ հոգեներգործուն նյութեր գործածած վիճակով կենտրոն այցելելուց։

?‍⚕️?‍⚕️ Հիշեցնում ենք, որ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում պացիենտների ընդունելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 18-Ն հրամանի համաձայն, ըստ որի՝ զրկանքի համախտանիշի և սուր փսիխոտիկ խանգարումների առկայության դեպքում պացիենտների ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա։

Հարգելի՛ այցելուներ, խնդրում ենք ձեզ ըմբռնումով վերաբերվել կենտրոնում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին և սահմանափակումներին։