A
A
Ուղիղ. Սո – Արոնյան, Արոնյան – Կարյակին, Դուբով – Արոնյան. պայքար փլեյ-օֆֆի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինLindores Abbey Rapid Challenge անվանումը կրող արագ շախմատի առցնանց մրցաշարում այսօր կկայանան վերջին երեք՝ 9-11-րդ տուրերը:
Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը ամերիկացի Վեսլի Սոն է: Ապա նա կհանդիպի ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի և Դանիլ Դուբովի հետ:
Ութ տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր և բաժանում է 5-8-րդ տեղերը: Սերգեյ Կարյակինն ունի 5,5 միավոր, Վեսլի Սոն՝ 4,5, Դանիլ Դուբովը՝ 3,5:
Հիշեցնենք, որ մրցաշարի այս փուլում վերջին չորս տեղերը գրաված շախմատիստները կավարտեն ելույթները, իսկ առաջին ութ տեղերը գրավածները կմտնեն փլեյ-օֆֆ և կշարունակեն գլխավոր օլիմպիական մրցակարգով:
Լևոն Արոնյանի պարտիաների ուղիղ եթերին կարող եք հետևել նաև մեր կայքէջում: