Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

ՀՖՖ-ն 2 միլիոնական դրամով տուգանել է 9 ակումբների

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

Այն առաջնորդվելով ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի (վերահաստատված ՀՖՖ Գործադիր կումիտեի 21022020թնիստի) 33-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ֆուտբոլային 9 ակումբների տուգանել է 2 միլիոնական դրամով: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Տուգանված ակումբներն են «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտը», «ՎՖԱ»-ն, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը» և «Լոկոմոտիվը»: Դրանք չեն բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը և իրենց կազմում չեն ապահովել ֆուտզալի թիմ:

Ակումբները մեկ շաբաթ ունեն կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկելու համար: