Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia
A A
Սպորտ

Ֆրանսիական ակումբների նախագահները ուղիղ կապի ժամանակ վիրավորել են միմյանց

Ֆրանսիական «Մարսել» և «Գենգամ» ֆուտբոլային ակումբների նախագահներ Ժակ-Անրի Էյրոյի և Բետրան Դեպլանի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել Ֆուտբոլի Պրոֆեսիոնալ Լիգայի առցանց ժողովի ժամանակ:

Ինչպես նշում է Le Parisien-ը, հեռավար ուղիղ կապի ժամանակ երկու նախագահները սկսել են միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել: Այն տևել է մոտ 30 վայրկյան: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հարցի շուրջ են կռվել տարբեր լիգաներում հանդես եկող ակումբների ղեկավարները:

«Մարսելն» նախապես ավարտված Լիգա 1-ի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը և չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք է նվաճել: «Գենգամը» հանդես է գալիս Լիգա 2 առաջնությունում և ընթացիկ մրցաշրջանն ավարտել է 8-րդ հորիզոնականում:

Ի դեպ, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Պրոֆեսիոնալ լիգան որոշել է Լիգա 2-ի թիմերի քանակն ավելացնել ևս երկուսով և այն հասցնել 22-ի: Դա նշանակում է, որ Լիգան լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի ցածր խմբին, ինչը անդրադառնալու է նաև բարձր խմբի ակումբներին հատկացվող գումարների վրա: