Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bejl
A A
Սպորտ

Գարեթ Բեյլի գործակալը «աղբ» է անվանել Դեյվիդ Բեքհեմի ակումբի առաջարկը

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը մեկնաբանել է այն լուրը, որ ֆուտբոլիստն առաջիկա ամռանը տեղափոխվելու է «Ինտեր Մայամի» ակումբ:

«Դա աղբ է: Մեզ ոչ մեկ չի դիմել Մայամիից», - ասել է գործակալը:

Նշենք, որ «Ինտեր Մայամի» ակումբը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին: Այս տարի այն իրավունք է ստացել հանդես գալու ՄԼՍ-ի առաջնությանը: Ըստ որոշ աղբյուրների, Դեյվիդ Բեքհեմը մտադիր է թիմի կազմը համալրել համաշխարհային մակարդակի աստղերով: 

Գարեթ Բեյլը մտադիր է հանդես գալ Մադրիդի «Ռեալում» մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2022 թվականի ամառը, չնայած նա որոշակի խնդիրներ ունի թիմի մարզիչների և որոշ թիմակիցների հետ: