Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+klop
A A
Սպորտ

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարող են չներկայանալ մարզումներին

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է, թե ինչպես է անցել թիմի առաջին մարզումը կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինից հետո:

«Պարապմունքից առաջ ֆուտբոլիստներին ասացի, որ իրենք բարի կամքով են գտնվում այստեղ, և եթե իրենց անվտանգ չեն զգում, ապա կարող են չներկայանալ մարզումներին: Դրա համար չի լինի ոչ սահմանափակում, ոչ էլ պատիժ: Ես հարգում եմ նրանց որոշումը:

Բոլոր տղաներն էլ տեղում էին: Նախ երկու մարզում անցկացրինք 10-ական խաղացողներով, իսկ երրորդ հերթին պարապեցինք 5 խաղացողով», - գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Նշենք, որ «Լիվերպուլին» մնացած խաղերում հարկավոր է վաստակել ընդամենը 6 միավոր՝ առաջին անգամ Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու համար: Առայժմ հայտնի չէ, թե երբ է վերսկսելու Անգլիայի առաջնությունը, սակայն թիմերն արդեն սկսել են պատրաստվել հանդիպումներին: