Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն ու Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացված են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ ինքնամեկուսացած է: Այս մասին  կառավարության հերթական  նիստին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի»,-ասաց Տիգրան Ավինյանը։

 «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող նախաորակավորման պահանջների քննարկման ընթացքում Պապիկյանի փոխարեն տվյալներ ներկայացրեց փոխնախարարը:

Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը. նա ևս ինքնամեկուսացված է

 Հիշեցնեք, որ մի քանի նախարարություններում  հայտնաբերվել են կորոնավիրուսի հաստատված դեպքեր: