Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Գերմանիայում ֆուտբոլը դիտելու նոր կուլտուրա է զարգանում

Գերմանիայում ֆուտբոլի երկրպագուների համար նոր ծառայություն է ի հայտ եկել:

Ինչպես տեղեկացնում է DW հեռուստաալիքը, հատուկ ավտոկայանատեղերում, որտեղ մեծ էկրանների վրա կինոֆիլմեր են ցուցադրում, այսուհետ ուղիղ եթերով հեռարձակելու են նաև Բունդեսլիգայի կենտրոնական հանդիպումները: Դա ֆուտբոլասերներին հնարավորություն է տալիս խաղերը դիտել բացօդյա պայմաններում, առավել ևս, որ բոլոր խաղերն անցնում են փակ դռների ետևում և երկրպագուները հնարավորություն չունեն այցելել մարզադաշտ:

Անցած շաբաթ նման բացօդյա կինոթատրոններում ցուցադրվել է «Բորուսիա» (Դորտմունդ) - «Շալկե-04» հանրահայտ Ռուռի դերբին: Առաջիկա 27-րդ տուրում կայանալու է Բեռլինի դերբին՝ «Հերտա» - «Ունիոն», սակայն առավել սկզբունքային նշանակություն ունի չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) և «Բայերի» միջև կայանալիք հանդիպումը: