Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է 63 քաղաքացի․ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական սարքերին․ նախարար (տեսանյութ)

Այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի 5606 հաստատված դեպք, 2581 բուժված քաղաքացի և ընդհանուր 70 մահ,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ռեկորդային է նաև կատարված հետազոտություների թիվը՝ մեկ օրում կատարվել է 1751 թեստավորում, մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ նշաձող էր դրվել կատարել օրը մոտ 1000 հետազոտություն,-ընդգծեց Թորոսյանը:

Հայտնեց նաև, որ այս պահին ծանր վիճակում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 63 քաղաքացի, 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական սարքերին:

Նախարարն ընդգծեց, որ այս թվերն ավելանում են վարակման դեպքերի աճին զուգընթաց:

«Պետք է այնպես չանենք, որ որևէ ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից»:

Եվս մեկ անգամ շեշտեց կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Վաղվանից ամենայն հավանականությամբ ասիմպտոմ դեպքերը, ինչպես նաեւ նոր հաստատվածները կուղարկվեն տանը ինքնամեկուսացման,-հայտնեց նախարարը՝ չբացառելով, որ առանց նշանների դեպքերը կարող են դառնալ սիմպտոմատիկ, ուստի այս դեպքում նրանք մշտական վերահսկողության տակ են լինելու:

Նախարարը շեշտեց նաև՝ դիմակների կրումը փակ տարածքներում այնքան ժամանակ է լինելու պարտադիր, որքան որ հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտություն է լինելու:

Չբացառեց, որ այդ ժամանակահատվածը կարող է լինել մեկ կամ երկու տարի, ուստի ընդգծեց, որ պետք է երկարատև պայքարի պատրաստ լինենք: