Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմորդները կհանձնեն ընդունելության մեկ քննություն (տեսանյութ)

«Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը կլինի մեկ քննությամբ»,-այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում:

ԸՆտրել են երկու պարտադիր առարկաներից մեկը, իսկ կամընտրական առարկաների դեպքում դիմորդը կորոշի՝ ինչ քննություն հանձնել:

Հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ այն կմեկնարկի մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 15-ին:

Ընդունելության քննություննեն անցկացվելու են հուլիսի առաջին տասնօրյակում՝ 1-8-ը:

Վարչապետը կատակեց՝ «դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»:

Արայիկ Հարությունյանը շեշտեց նաև՝ այնպես են արել, որ զորակոչին չխանգարի: Զորացրվող զինծառայողներն էլ կարող են էլեկտրոնային լրացնել հայտերը:

Մանրամասները՝ տեսանյութում