Բացել լրահոսը Փակել լրահոսը
zinvor
A A
Պաշտոնական

Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՀՔԿ

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի  մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:
         

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 
հետ կապերի բաժին