Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+levon
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Յանջի Յուին. հաջորդ մրցակիցը նրա հայրենակից Յի Վեյն է  (տեսանյութ)

Chess24.com շախմատային հարթակով ընթացող արագ շախմատի առցանց մրցաշարում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Յանջի Յուի հետ և հաղթանակ տարավ: Մեր շախմատիստը, որը նախորդ տուրում պարտվել էր առաջատարներից մեկին՝ Հիկարու Նակամուրային, վաստակեց 3 միավոր և կրկին մոտեցավ առաջատարներին:

Հաջորդ, 7-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի չինացի մեկ այլ գրոսմայստեր Յի Վեյի հետ, որը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Պարտիայի ուղիղ եթերը՝ ստորև.