Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փաթեթներ՝ 8.000 սոցիալապես անապահով ընտանիքներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆբ-յան էջը տեղեկացնում է․

Երեկ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը շրջել են Հայկական Կարմիր խաչի ընկերությունում և հետևել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ձեռք բերված պարենի ու հիգիենայի պարագաների փաթեթավորման և նախապատրաստման աշխատանքներին, որոնք կտրամադրվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8.000 սոցիալապես անապահով ընտանիքների։

Ինչպես տեսնում եք, աշխատանքների ընթացքում ձեռնարկված են բոլոր պաշտպանական միջոցները։

Ուրախ ենք գործակցել Եվրամիության հետ և աջակցել Հայկական կարմիր խաչի ընկերությանը և ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ19-ի արձագանքման աշխատանքներում։

Լուսանկարները՝ Հայկական կարմիր խաչի ընկերություն