Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Ուղիղ. Հիկարու Նակամուրա - Լևոն Արոնյան. մրցամարտ առաջատարի հետ (տեսանյութ)

Chess24.com շախմատային հարթակով ընթացող արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կկայանան 5-8-րդ տուրերի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, որը չորս տուրից հետո վաստակել է 2 միավոր և բաժանում է 6-7-րդ տեղերը, սկզբում կմրցի մրցաշարի առաջատարներից մեկի՝ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ, որը 3 միավոր ունի:

Պարտիան կանցկացվի 15 րոպե+10 վայրկյան ժամակարգով: Հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.