Բացել լրահոսը Փակել լրահոսը
greece-churches-1280
A A
Պաշտոնական

Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Ս.թ. ՀՈՒՆԻՍԻՑ Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը ՍԱԼՈՆԻԿՈՒՄ:
Առաջիկա ընդունելությունը կկայանա ս.թ. ՀՈՒՆԻՍԻ 5-ին, ուրբաթ օրը, Սալոնիկի հայկական եկեղեցու գրասենյակում (ք.Սալոնիկ, Դիալեթի 4 հասցեում):

Հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հյուպատոսական ընդունելությանը ներկայանալիս քաղաքացիները անպայման իրենց հետ պետք է ունենան դիմակներ և ձեռնոցներ:

Սալոնիկում կայանալիք հյուպատոսական ընդունելության հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել Աթենքում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ` 210 6831145 հեռախոսահամարով:

Հարգանքով`
Հունաստանում ՀՀ դեսպանություն»։