Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2020-05-20_12-40-22 (1)
A A
Պաշտոնական

Արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին և Մարաշի բաժանմունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

ՄԻՊ աշխատակազմ