Բացել լրահոսը Փակել լրահոսը
2.thumb
A A
Պաշտոնական

Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամներ բերման են ենթարկվել․ հայտարարություն (տեսանյութ)

Ադեկվադ միաբանությունից հայտնում են․

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար։

Այնինչ, նշված պատճառաբանությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ միաբանության անդամները չեն խախել սահմանված կարգը և չեն դիմադրել ոստիկանության պահանջին։ Մարդու իրավունքների գրասենյակը արձագանքման խումբ է գործուղել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները։ Արթուր Դանիելյանն այժմ դուրս է եկել բաժնից և մեկնաբանություն է տալիս ԶԼՄ-ներին»։