Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess turnir
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 50 տոկոսանոց արդյունքով մեկնարկեց առցանց նոր մրցաշարը

Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարում ավարտվեց մրցումային առաջին օրը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նախ հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ապա պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, իսկ հետո ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և չինացի Դին Լիժենի հետ: Չորս տուրից հետո մեր գրոսմայստերը 2 միավորով բաժանում է 6-7-րդ տեղերը:

Աղյուսակը միանգամից գլխավորում են չորս շախմատիստներ: Ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Վեսլի Սոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու Մագնուս Կառլսենը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:

Վաղը կկայանան 5-8-րդ տուրերը: Լևոն Արոնյանի հերթական մրցակիցներն են Հիկարու Նակամուրան, չինացիներ Յանջի Յուն, Յի Վեյը և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան: