Գյումրեցի հացադուլավորին լսել են կառավարությունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Արտյոմ Թումանյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ նա մայիսի 14-ից սկսած հացադուլ էր հայտարարել՝ փահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա Գյումրի ու հանդիպի իր հետ:
Նա հայտարարել էր, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է եւ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Կառավարությունից անմիջապես արձագանքել են Արտյոմ Թումանյանի պահանջին։ Առաջարկվել էր, որ Թումանյանն ինքը գնա կառավարություն ու ներկայացնի մտահոգությունների առիթը:
Արտյոմ Թումանյանը չմանրամասնեց, թե կառավարությունում կոնկրետ ում հետ է հանդիպել եւ ինչ հարցրեր են քննարկվել, սակայն խոստացավ՝ հետագայում հենց իր բարձրացված խնդիրների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեն, այդ մասին կխոսի հարապարակայնորեն:
Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում