Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի թիմի ավագը հրաժարվում է մարզվել

Անգլիական «Ուոտֆորդ» թիմի ավագ Տրոյ Դինին հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալ մարզումներին:

«Այս շաբաթվանից մենք պետք է սկսենք մարզումները, սակայն ես ասել եմ, որ չեմ պատրաստվում պարապել: Ես չեմ կարող մինչև հուլիսի կեսերը կտրել մազերս, բայց կարող եմ 19 մարդկանց հետ մտնել խաղադաշտ և օդային պայքար մղել: Ես չեմ հասկանում, թե ինչպես է այդպես լինում:

Վիրուսով վարակվելու համար բավական է մեկ մարդը: Ես չեմ ցանկանում այն տանել իմ տուն, քանի որ իմ երեխան 5 ամսեկան է և շնչառության հետ կապված խնդիր ունի: Ես կորցրել եմ հորս, պապիկիս ու տատիկիս, համարյա բոլորին, ովքեր իմ համար թանկ են: Այնպես որ, իմ համար դա ավելի կարևոր է, քան գրպանում մի քանի ֆունտ ունենալը», - ասել է անգլիացի ֆուտբոլիստը YouTube-ի կազմակերպած ուղիղ եթերի ժամանակ:

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան մարտի սկզբից դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, իսկ երեկ լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ մայիսի 19-ից թիմերը կարող են փոքր խմբերով մարզումներ անցկացնել: