Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 1
A A
Սպորտ

Լևոն Արոնյանն այսօր կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Այսօր կմեկնարկի Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, որը 12 մասնակիցներից մեկն է, մեկնակային տուրում կհանդիպի իրանցի 16-ամյա գրոսկայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Այսօր նախատեսված մյուս երեք տուրերում մեր հայրենակիցն ուժերը կչափի նաև Մագնուս Կառլսենի, Ալեքսանդր Գրիշչուկի և Դին Լիժենի հետ:

Հանդիպումները կանցկացվեն 15 րոպե + 10 վայրկյան ժամակարգով: Կանոնավոր մրցաշարի ավարտից հետո վերջին չորս տեղերը գրաված շախմատիստները կավարտեն ելույթները, իսկ ութ լավագույնները կշարունակեն պայքարել փլեյ-օֆֆում: Քառորդ և կիսաեզրափակիչ փւոլերում, ինչպես նաև եզրափակիչում, շախմատիստները կանցկացնեն չորս պարտիայից բաղկացած միկրոմրցամարտեր:

Մրցաշարը կտևի մինչև հունիսի 3-ը: