Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

Կորոնավիրուսը չի ազդի ֆուտբոլիստների հետագա կարիերայի վրա. «Ուրարտուի» բժիշկ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի բժշկական բաժնի ղեկավար Միխայիլ Վարդապետովը համաձայն չէ Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստի հետագա կարիերան կարող է հարցականի տակ լինել:

«Հայտնի է, որ ֆուտբոլիստների դիմադրողականությունը ընկնում է ծանրաբեռնված մարզումների պատճառով: Սակայն դա մեծ վտանգ չի իրենից ներկայացնում, երբ գործ ունենք վարակների՝ սովորական գրիպի կամ կորոնավիրուսի հետ: Ֆուտբոլիստի մոտ դրանք նախանշանները հայտնվելու դեպքում պարզապես պետք է նրան ազատել մարզումներից, թողնել տանը: Հեռախոսակապով բժիշկները կարող են հետևել նրա առողջական վիճակին: 

Ասում են, որ կորոնավիրուսը թոքաբորբ է առաջացնում, ինչի պատճառով ֆուտբոլիստը կարող է կորցնել իր դիմացկունությունն ու արագությունը: Ես համաձայն չեմ նման կարծիքի հետ: Կորոնավիրուսն այնքան էլ վտանգավոր վարակ չէ, որքան էլ ցանկանանք այն այդպիսին ներկայացնել: Պարզապես պետք է ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցառումները, ինչպես դա արվում են գրիպի ժամանակ», - «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է հայազգի բժիշկը: