Եթե մարդն աշխատանք չունի, ի՞նչ կապ ունի՝ նրան 10 հազար ենք տուգանում, թե 100 հազար. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, մենք երբեք չենք եղել և չենք կարող դեմ լինել», - իր ելույթում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած նախագծին։
Դիմակներ ձեռք բերելու հարցը, ըստ պատգամավորի, ոչ միայն չպետք է գործատուների վրա դրվի, այլև քաղաքացիների։ Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանը սոցիալական պետություն է և պետք է հոգա դրա մասին։
«Եթե մարդն աշխատանք չունի, վաստակ չունի, ի՞նչ կապ ունի՝ նրան 10 հազար ենք տուգանում, թե 100 հազար», - շարունակեց նա։
Գևորգ Պետրոսյանն առաջարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծում նաև այնպիսի փոփոխություն ավելացնել, որով հետադարձ ուժ կկիրառվի նախկին տուգանքները դեպքում, և կչեղարկվեն դրանք։
Նախագծով կառավարությունն առաջարկում է քաղաքացու մոտ բաց տարածքում դիմակ չունենալու դեպքում տուգանքի պատժաչափը սահմանել 10 հազար դրամը։