Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 18.05.
A A
Սպորտ

Ցածր վարկանիշ ունեցող թենիսիստները երկու ամիս աշխատավարձ կստանան

Թենիսի կանանց և տղամարդկանց միությունները, միջագային ֆեդերացիան ու «Մեծ սաղավարտի» կազմակերպիչներն արդեն կազմել են այն թենիսիստների և թենիսիստուհիների ցուցակը, ովքեր ֆինանսական օգնություն կստանան կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինի ընթացքում:

Ինչպես հայտնում է Opencourt կայքը, տղամարդկանց վարկանիշային աղյուսակում 101-500-րդ տեղերը գրաված թենիսիստներն առաջիկա երկու ամսում կստանան 4325-ական դոլար, եթե, իհարկե, նրանցից ոչ մեկն անցած տարվա մրցումներում չի վաստակել 250 հազար դոլարից ավելի գումար:

Կանանց վարկանիշային աղյուսակում նույն տեղերը զբաղեցնող թենիսիստուհիները օգնության հիմնադրամից կստանան 5200-ական դոլար: Այս դեպքում օգնություն չեն ստանա նրանք, ովքեր անցած տարվա մրցումներում վաստակել են 350 հազար դոլարից ավելի գումար:

Հավելենք, որ թենիսի մրցումները դադարեցվելու պատճառով ցածր վարկանիշ ունեցող թենիսիստներն ու թենիսիստուհիներն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, քանի որ նրանք գումարներ ստանում են միայն մրցումներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մեծ մտնող Ուիմբլդոնի մրցաշարը ընդհանրապես չեղաչկվել է, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունը մայիսից տեղափոխվել է հոկտեմբեր: ԱՄՆ-ի բաց առաջնության անցկացման ժամկետն առայժմ անփոփոխ է մնացել:

 

Թենիսի միջազգային ֆեդերացիան մինչև հուլիսի 13-ը արգելել է անցկացնել մրցաշարեր՝ անխակ կարգից ու մրցավայրից: