Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+venger
A A
Սպորտ

Առանց հանդիսականների խաղալը կվնասի ֆուտբոլին. Արսեն Վենգեր

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, կիսվել է իր տպավորությունների մասին, որ ստացել է Գերմանիայի Բունդեսլիգայի վերսկսումից: 

«Առանց հանդիսականների խաղերը կվնասեն ֆուտբոլին: Ես դրանում համոզված եմ: Նման որոշում կարելի է ընդունել, եթե այն կարճատև է, իսկ երկարատև ծրագրերի դեպքում դա սխալ կլինի: Սակայն, դա միակ տարբերակն է ներկայիս պայմաններում մրցաշրջանն ավարտելու համար:

Մենք արգելել ենք երկրպագուներին ներկա լինել խաղերին, այժմ մարզադաշտում միայն ֆուտբոլիստներն են, ինչը դատարկության զգացում է ստեղծում: Սակայն ուրախալին այն է, որ թիմերը շատ նվիրված են խաղում», - ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլում առաջացած դադարից հետո Գերմանիան առաջինն են վերսկսել առաջնությունը, սակայն ի տարբերություն Բելառուսի առաջնության, որտեղ խաղերն անցկացնում են հանդիսակններով, այստեղ դրանք առայժմ տեղի կունենան փակ դռների ետևում: