Բացել լրահոսը Փակել լրահոսը
98944813_2302718233356411_1924631414351855616_n
A A
Պաշտոնական

Բժշկական պարագաներ՝ Հալեպի բուժհաստատություններին

Մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար: