Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտե՞ղ է թերացել Պարետը․ վարչապետի գնահատականը (տեսանյութ)

Ո՞րն է ամենամեծ դժգոհությունը պարետատան աշխատանքից, որտե՞ղ է ավելի շատ թերացել երկրի Պարետը․ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան՝ վարպետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պարետատունը շատ բարդ և ճգնաժամի պայմաններում է աշխատում, և ամենակարևորն է, որ ճգնաժամը մնում է կառավարելի։

Նա պնդեց՝ պարետատանը հաջողվել է հանրության վերաբերմունքը փոխել վիրուսի նկատմամբ:

«Մեր հիվանդների 70 տոկոսից ավելին ասիմպտոմ են, մենք այսօր ծանր վիճակում ընդամենը 33 հիվանդ ունենք։  Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ապրիլին մեր երկրում մահացությունը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ»:

Վարչապետը չբացառեց, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից  դուրս գալ:

Նիկոլ Փաշինյանին դիմակներ կրելու և մինչ այս հնչած հակասական հայտարարությունների վերաբերյալ մեկ այլ հարց հնչեց․ լրագրողի դիտարկմանը, թե  ըստ նախկին հորդորների՝ դիմակ կրել անհրաժեշտ էր միայն հիվանդների և հիվանդներին խնամողների դեպքում, մինչդեռ այսօր վարչապետը և Առողջապահության նախարարը պնդում են , որ պետք է դիմակներ կրեն բոլորը, վարչապետը նախ  ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ անընդհատ թարմանում և փոխվում են.

«Հարց. կորոնավիրուսի պայմաններում ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտի՝ ինքը առողջ է, թե առողջ չէ: Այս վիրուսի ամբողջ տրամաբանությունը և նենգությունը հենց դրա մեջ է, որովհետև դեպքերի 70 տոկոսն ասիմպտոմ է»

Վարչապետը հայտարեց, որ այս հարցի վերաբերյալ ակադեմիկոսները վիճում են, բայց հստակ է, որ խոսքը ոչ թե չվարակվելու, այլ չվարակելու մասին է:

«Դիմակի հարցի ենթատեքստն էն էր, որ դիմակի գործ ենք դրել, հիմա մեր քաղաքացիներին վաճառում ենք, հա՞»,- նշեց նա։