Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Միքայել Մինասյանին գործարք առաջարկվե՞լ է. Նիկոլ Փաշինյանը՝ Մինասյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

Արդյոք եղե՞լ է հանդիպում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև, արդյոք վերջինիս առաջարկվե՞լ է գործարք. վարչապետ Նիկոլ Փաշինյան ասում է՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները, իսկ իր հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները միմյանցից չեն տարբերվում:

Ինչ վերաբերում է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու վերաբերյալ հրապարակումներին և պնդումներին, որ այն կատարվել է հենց Աննա Հակոբյանի եղբայր, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությամբ, վարչապետն ասաց՝  տեղյակ է, որ այստեղ ևս դատական հայց է ներկայացված և պնդեց, որ դատական պրոցեսի ընթացքում կպարզվի՝ ինչն է ճիշտ կամ ինչն է սխալ:

«Այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ թույլ չեն տվել, այդ արտահանողներն իրենք են, որ պիտի արտահանեին երրորդ երկիր  և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որտեղ չէին կարող, և կարծում եմ՝ այդ երկրի իրավապահ մարմինները պիտի զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն»,-եզրափակեց վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին  հրապարակած տեսանյութում Միքայել Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին և դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ, Հայաստան չվերադառնալ: