Բացել լրահոսը Փակել լրահոսը
97826557_3300810083262993_3841127348896268288_n
A A
Պաշտոնական

«Ընձառյուծի առկայությունը կարևոր է նաև սննդային շղթաների տեսակետից»

Շրջակա միջավայրի նախկին նախագահ Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի քանի օր առաջ ֆոտոխցիկները հերթական անգամ կովկասյան ընձառյուծ են նկարել Զանգեզուր կենսոլորտային համալիրում:

Ընձառյուծի առկայությունը կարևոր է նաև սննդային շղթաների տեսակետից, որոնք բավական բարդ են: Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային շղթաներ, որոնցով փոխկապված են բոլոր կենդանիները և բույսերը:

Ապօրինի անտառհատումների, որսագողության, բնադրավայրերի կորստի և այլ մարդածին ազդեցությունների հետևանքով սննդային շղթաներում առաջանում են խզումներ, որոնք ազդում է բոլոր կենդանիների և բույսերի վրա:

Եվս մեկ անգամ շեշտեմ՝ ընձառյուծը սննդային շղթայի գագաթն է և վերջինիս առկայությունը խոսում է ամբողջ էկոհամակարգի հավասարակշռության, վերականգնման և կայուն սննդային շղթաների առկայության մասին»: