Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo
A A
Պաշտոնական

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը (տեսանյութ)

Մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հեռավար կարգով տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը:

Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին:

Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100  ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը:

Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ: