A
A
«Վերդերի» ֆուտբոլիստը խաղից առաջ վարակվել է կորոնավիրուսով
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվեած Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգան այսօր կվերսկի առաջնությունը: Թիմերը հանդես կգան սեփական մարզադաշտերում, սակայն առանց հանդիսականների:
Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, Բրեմենի «Վերդերը» տնային խաղից առաջ զրկվել է խաղացողներից մեկից: Ինշպես նշել է ակումբը պաշտոնական կայքը, ֆուտբոլիստներից մեկն այժմ գտնվում է երկշաբաթյա կարանտինում, քանի որ նրա մոտ հայտնավերվել է կորոնավիրուս: Աղբյուրը չի նշել խաղացողի անունը:
Bild թերթի տվյալներով, կարանտինի մեջ է «Վերդերի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն, քանի որ 41-ամյա ֆուտբոլիստի աղջկա թեսթը դրական արդյունք է տվել: Այժմ նա իր ընտանիքով գտնվում է Բրեմենի առողջապահության դեպարտամենտի անմիջական հսկողության տակ: